Փետրվարի 1-ից գործարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեսանյութ է տեղադրել և հայտնել, որ 305 քաղաքացու դիմում արդեն իսկ հաստատվել է․ «305 քաղաքացի այլևս չունի անհուսալի վարկ, և այդ վարկերը նա կարողանում է մարել իր վճարած եկամտահարկի շնորհիվ։ Ես կարծում եմ, որ դա բավականին մեծ թիվ է, իհարկե, դիմողներն ավելի շատ են եղել, բայց ըստ ծրագրի, կան չափորոշիչներ»։
Մանրամասները՝ տեսանյութում։