Փետրվարի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել հանդիպում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հանդիպել են ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովների ներկայացուցիչները։
«Մտքեր են փոխանակվել անհետ կորածների ճակատագիրը ճշտելու հարցի շուրջ և պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հայկական կողմը պաշտոնական հաղորդագրություն դեռ չի հրապարակել։