Փետրվարի 7-ին, ժամը 16:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում (մոտ 30 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել՝ 17:38-ին։ Բնակարանի խոհանոցում և միջանցքում այրվել են կենցաղային իրեր, ջերմահարվել են բնակարանի պատերն ու հյուրասենյակը՝ գույքով (15 քմ)։
Հրշեջ-փրկարարները շենքի տարբեր հարկերից տարհանել են 3 քաղաքացու։