Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց․ այս մասին Iravaban.net-ին հայտնեց գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ գեներալ-լեյտենանտին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, 2020թ․ հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք է ցուցաբերել, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։
Հունվարի 15–ին Սյունիքի մարզի դատարանը նրան մեղավոր էր ճանաչվել, մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի «Ցորի» զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։