Պաշտոնանկություն ՔԿ-ում սեփական դիմումի համաձայն

Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության պետի տեղակալ Հրայր Ղուկասյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։

ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը փետրվարի 5-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Հրայր Ղուկւսսյանի դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով. հրամայում եմ․

1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), արդարադատության առաջին դասի խորհրդական Հրայր Համլետի Ղուկասյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել