Բախվել են ավտոմեքենաներ, կան զոհեր և տուժածներ․ նոր մասնրամասներ

Փետրվարի 6-ին, ժամը 15։05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ գյուղի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից նոր մանրամասներ են հայտնել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա Խ, ծնված 1991 թ) և «VAZ-2107» (վարորդ՝ Վ Պ, ծնված 1961 թ) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր է Խ-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է մյուս ուղևոր Գ Խ-ի (ծնված 1967 թ) դին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի միջոցով «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և ուղևոր Զ Պ-ի դին։ Վարորդը ևս հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել