Բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր և տուժածներ

Փետրվարի 6-ին, ժամը 15։05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ գյուղի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են VAZ-2121 (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1991 թ․) և VAZ-2107 մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ-2121 մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

VAZ-2121 մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 1 զոհ և 1 տուժած․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորի դին։ Վարորդը ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել