Դատարանից վերադարձված կալանավորված անձն անդրավարտիքում թաքցրել էր կասկածելի փաթեթ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները փետրվարի 5-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված կալանավորված անձ Զ․Ս․-ին, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Վերջինիս անդրավարտիքի միջից ծառայողները հայտնաբերել են թաքցված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել թմրամիջոցի նմանվող,
0,87 գրամ բուսական զանգված։

Հայտնաբերված փաթեթն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել