ՔԿ նախագահի հրամանով Կարապետ Համբարձումյանն ազատվել է պաշտոնից և այլ պաշտոնի նշանակվել

Կարապետ Համբարձումյանը նշանակվել է ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ։

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փետրվարի 5-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի եզրակացությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 20րդ հոդվածի 7-րդ մասով. հրամայում եմ՝

1.Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարապետ Գևորգի Համբարձումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ (գլխավոր 1֊ին)՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ) (գլխավոր 2-րդ) պաշտոնից:

2.Կարապետ Համբարձումյանին հանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական առաջխաղացման ցուցակից:

3.Աշխատավարձը սահմանել համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնոո անձանօ ւ|աոձատոուԹւան մասհն» Հայաստանի Հանրապետության օրենքի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել