ՔՊ–ական պատգամավորների մեջ լեզվակռիվ եղավ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի գործունեության հարկային բեռը բարձրացնելու օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման շուրջ։
Նախագծով առաջարկվում է առկա հարկերից եւ տուրքերից բացի ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով: Սա նշանակում է խաղային հաշվին լիցքավորված 100 հազար դրամից պետք է հարկվի 10 հազար դրամը: Հիմնավորվում է, որ ոլորտի շրջանառությունը 2023 թվականին հասել է 6.5 տրիլիոնի՝ վերջին տասը տարում աճելով ավելի քան 440 անգամ: Մինչդեռ շրջանառության ծավալի և վճարված հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ:
Բաբկեն Թունյանն առաջարկում էր 2 ամիս հետաձգել լիագումար նիստին այս նախագծի քննարկումը։
«Բա ինչի՞ փաստաբանների հարկերը բարձրացնում եք, հաշվապահների, առևտրակաների հարկերը բարձրացնում եք, բոլորին հարկում եք, բուքմեյքերականները, որ գերշահույթ են ստանում, ասում եմ` ավելի հարկեք, ասում եք` հետ կանչեք, ավելի քննարկենք, հետ չեմ կանչելու»,–հայտարարեց օրենքի նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը։
Այս հայտարարությանը հակադարձեց Սերգեյ Բագրատյանը, նշեց՝ Սարգսյանն ինքն է հարկերի բարձրացման վերաբերյալ նախագծերին կողմ քվեարկել․ «Հարգալից չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում։