Համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ քննարկելու նպատակով ընդունել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Անդրադարձել եմ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագրին, ներկայացրել նոր օրենսդրությամբ սահմանված ուղղություններով ուսանողների, ստարտափների, ոլորտում ներգրավված մասնագետների համար նախատեսված բարեփոխումները։ Անդրադարձ է կատարվել ԲՏԱ նախարարության ընթացիկ աշխատանքներին, առաջիկա ծրագրերին։ Խոսել ենք նաև «ՀՀ հարկային օրենսգրքում» կատարված նոր կարգավորումներից, որոնցով հատկապես R&D աշխատանքներում ներգրավված հետազոտողների համար հարկային արտոնություններ են սահմանվել։
Քննարկվել են համագործակցության մի շարք առաջարկներ՝ նորարարության, ստարտափ էկոհամակարգի զարգացման, ինժեներական կրթության, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև նախարարություն-բուհ համագործակցության ընթացքում առաջացող ոլորտային խնդիրներին համատեղ լուծումներ տալու հնարավորությունների վերաբերյալ»,-նշել է նա։