Հերթական անգամ Սոսի Խանիկյանի վրաերթի գործով դատարանը վերացնում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը։ Այս մասին հայտնում է փաստաբան Թամարա Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ 35-ամյա Սոսի Խանիկյանը մահացել էր 2021 թ․-ի մարտի 1-ի երեկոյան Երևանի Բաղրամյան պողոտայում գրանցված ողբերգական վրաերթի հետևանքով։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա, գիտակցության չգալով, մահացել էր։
Նա «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակն էր, սցենարիստ էր, նաև բազմաթիվ հիթերի հեղինակ։