Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 31-ին հրամաններ է ստորագրել, համապատասխան որոնց՝
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Մելիքի Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ (գլխավոր 3-րդ)՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի (գլխավոր 3-րդ) պաշտոնից:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արգամ Աղասի Ռաֆաելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ՝ ի հաշիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի (գլխավոր 3-րդ)՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետի (գլխավոր 3-րդ) պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետի պարտակ նությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է նույն բաժնի պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Վարդան Արայիկի Մազյանին՝ մինչև հաստիքի համալրումը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալի (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ) պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ՝ ի հաշիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արգամ Աղասի Ռաֆաելյանին՝ մինչև հաստիքի համալրումը: