Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Իննա ԹՈՐԳՈՄՅԱՆԻՆ նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նիկոսիա)»,-նշված է հրամանագրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել