Ջրանջատում՝ Երևանում և Կապանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 4-ին 10:30-18:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան 100-169 շենքերի, Իսակով 30-54/8 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 4-ին 11:00-15:00-ն կդադարեցվի Նորք Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան, Ա.Ուրարտու /Նորքի 13 փողոցի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 4-ին ժամը 09:45-18:00-ն կդադարեցվի ք.Կապան Մ.Ստեփանյան փողոցի, Ազատամարտիկներ 5, 7 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել