Դավիթ Գրիգորյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի որակի վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի որակի վարչության պետ։ Համապատասխան որոշումը փետրվարի 3-ին ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Դավիթ Գրիգորյանի դիմումը`
1. Դավիթ Վաղարշակի Գրիգորյանին 2025 թվականի փետրվարի 3-ից ազատել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի որակի վարչության պետի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.2-Ղ3-1) պաշտոնից և 2025 թվականի փետրվարի 4-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման
գրասենյակի որակի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.2-Ղ2-1)։
2. Դավիթ Վաղարշակի Գրիգորյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»: