Վերանայվել են ոստիկանության ծառայողներին ներկայացվող առողջական վիճակի պահանջները․ ՆԳՆ

Ընթացիկ բուժզննության շրջանակներում վերանայվել են ոստիկանության ծառայողներին ներկայացվող առողջական վիճակի պահանջները։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Վիրաբուժական հիվանդություններ

1 Փայծաղի հետտրավմատիկ հեռացումը, եթե ֆունկցիայի խանգարում չկա, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։

2 Վահանաձև գեղձի տոտալ հեռացումը 1 տարի անց, եթե բացակայում է ֆունկցիայի խանգարումը և ստանում է փոխարինող դեղորայք, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։

3 Ցողունային երակների հեռացումը, եթե վերջույթների ֆունկցիան խանգարված չէ, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։

4 Լեղապարկի հեռացումը խոչընդոտ չէ հետագա ծառայության համար, եթե չկան մարսողական և լյարդի ֆունկցիայի խանգարումներ։

5 Լեղապարկի հեռացումը առանց լյարդի և մարսողական ֆունկցիայի խանգարման, թոքի ցանկացած հատվածի հեռացումը առանց արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման, վիրահատական միջամտությունից 1 տարի անց, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։

6 Մաշկի բարորակ նորագոյացությունների, խալերի վիրահատական հեռացումը, եթե բուժումից հետո անցել է 1 տարի և բացակայում է ռեցիդիվը, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։

7 Երիկամների գոտկային, գոտկազստային դիստոպիա առանց արտաքին ֆունկցիայի խանգարման, երիկամի սոլիտար կիստան մինչև 3 սմ չափսերի դեպքում, շագանակագեղձի կիստան 15 սմ դեպքում, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել