Քաղաքապետի կողմից նախատեսվում է նոր դատական հայց․ Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ Oragir.News կայքում հրապարակված հոդվածի վերնագիրը («ԱՎԻՆՅԱՆԸ 650 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ Է ԳՆԵԼ, ԱՊԱ ԿՈՂՔԻ ՀՈՂԸ ՄԻԱՑՐԵԼ») չի համապատասխանում իրականությանը, իսկ հոդվածի բովանդակությունը խեղաթյուրում է իրականությունը։

Նշված լրատվամիջոցի նկատմամբ նախկինում Երևանի քաղաքապետը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով հրապարակային ներողություն, զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում և փոխհատուցում։ Այս հոդվածի կապակցությամբ ևս քաղաքապետի կողմից նախատեսվում է նոր դատական հայց»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել