Բարձրագույն դատական խորհուրդը կարճեց դատավոր Էդուարդ Ամալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։
Նշենք, որ փետրվարի 3-ին ԲԴԽ-ն որոշում է ընդունել, որով 2025 թվականի փետրվարի 3-ից դադարեցվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Գրիգորի Ամալյանի լիազորությունները:
Նշվում է, որ որոշման հիմք է հանդիսացել դատավորի առողջական վիճակը։