Ի պատասխան մամուլում տարածվող այն տեղեկատվության, ըստ որի` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը իբրև թե հավաքել է վարորդներին, սպառնացել և հրահանգել չտեղափոխել ուղևորներին` հայտնում եմ` նմանօրինակ դեպք տեղի չի ունեցել, ընկերության տնօրենը չի հանդիպել վարորդներին և նման հրահանգ գոյություն չունի։ Այս մասին հայտնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Գեղամ Ասատրյանը։