Երևանում ձյուն է սպասվում

Երևան քաղաքում՝ փետրվարի 3-ի ցերեկը, 4-5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է ձյուն, հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-8-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել