Ամփոփվել են դատավորների ինքնակառավարման մարմնի՝ Դատավորների ընդհանուր ժողովի և վերջինիս հանձնաժողովների 2024 թվականի գործունեության արդյունքները, որոնք ներկայացվում են ստորև.
Դատավորների ընդհանուր ժողովի (այսուհետ՝ Ընդհանուր ժողով)՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով Ընդհանուր ժողովը վարողի՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի կողմից 2024 թվականի ընթացքում հրավիրվել է 7 Ընդհանուր ժողով:
Ընդհանուր ժողովների ընթացքում ընտրվել են՝
- Սահմանադրական դատարանի դատավորի 2 թեկնածու.
- Բարձրագույն դատական խորհրդի 2 դատավոր անդամ.
- Ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի 4 դատավոր և 2 դատավոր չհանդիսացող անդամ.
- Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 3 դատավոր անդամ.
- Ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի 1 դատավոր անդամ.
- Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 1 դատավոր անդամ:
Ընդհանուր Ժողովի հանձնաժողովների՝ 2024 թվականի ընթացքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված գործառույթների իրականացման վերաբերյալ հրապարակման ենթակա ամփոփ տվյալները ներկայացվում են ստորև՝ ըստ առանձին հանձնաժողովների.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄՆ այստեղ,
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄՆ այստեղ,
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄՆ այստեղ։