Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ուսուցիչներին և դպրոցականներին․
«Սիրելի ուսուցիչներ, դպրոցականներ,
Հայաստանի պատմության թանգարանում բացված Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում են նաև Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, այսօրվանից հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով։
Հուսով եմ՝ ցուցադրության ավարտի ժամկետին մնացած շուրջ երկու ամսում բոլորդ կհասցնեք լինել թանգարանում և դիտել ցուցադրությունը»։