Հայկ Մարությանը ավտոբուսի համար վճարեց 100 դրամ, քաղաքացիները հայտնեցին, որ միանում են բոյկոտին

«Բոլորս ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆՔ անհիմն թանկացումը, որը իր հետևից նոր թանկացումներ է բերելու»,-այս մասին գրառում է կատարել Հայկ Մարությանը՝ կից տեսանյութ հրապարակելով։

Մարությանը բարձրանում է ավտոբուս, հայտնում, որ բոյկոտում է, վճարում 2 հատ 50 դրամանոց մետաղադրամ․ «Բոյկոտում ենք, համոզված ենք, որ 100 դրամով կլինի այս տրանսպորտը պահել։ Մենք մեր ուզածին կհասնենք, շնորհակալ ենք, որ միանում եք բոյկոտին»։

Հիշեցնենք՝ այսօրվանից ուժ մեջ են մտնում Երևանի հանրային տրանսպորտի սակագնային փոփոխությունները։ Մեկ ուղևորության համար սահմանվել է 150 դրամ վճար․ կգործեն նաև մի շարք փաթեթներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել