Պաշտպանի նախաձեռնությամբ քննարկում՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռի ավելացման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հունվարի 24-ին տեղի է ունեցել հերթական քննարկումը Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների, մասնավորապես՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռի ավելացման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների, Փաստաբանների պալատի, ինչպես նաև իրավասու պետական մարմինների ներկայացուցիչներ՝ Պետական եկամուտների կոմիտեից, Բարձրագույն դատական խորհրդից, Ֆինանսների և Արդարադատության նախարարություններից։

Հասարակական կազմակերպությունների և Փաստաբանների պալատի ներկայացուցիչներն իրականացվող փոփոխությունների համատեքստում հայտնել են բազմաթիվ մտահոգություններ, այդ թվում` անվճար իրավաբանական օգնության ցուցաբերելիս հարկումը, որի հետևանքով հասարակության լայն զանգվածի համար իրավական պաշտպանության միջոցները փաստացի դառնում են անհասանելի, ինչը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդիր է։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նման ձևաչափով քննարկումների անցկացումը և համատեղ լուծման ուղիների մշակումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել