30%-ով կբարձրացվի համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը

2025 թվականի հունվարի 1-ից համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա շուրջ 30%-ով։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հանդիպելով 26 համայնքային արվեստի դպրոցի տնօրեններին՝ քննարկել ենք ոլորտի զարգացման ուղիները։ Այս կրթօջախներում սովորող 9500 երեխաներն իրենց ուսուցիչների շնորհիվ ստանում են արժեքավոր կրթություն, և մենք պարտավոր ենք գնահատել այդ նվիրված աշխատանքը։

Երևանի մշակութային կյանքը շարունակելու է զարգանալ, և մեր աջակցությամբ իրականացվող նախագծերը պետք է ունենան շարունակություն։ Մշակույթի և կրթության ոլորտի առաջընթացը մնում է մեր առաջնահերթություններից մեկը»,-հայտնել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել