ԱԺ-ում ընդունել էի մի շարք ժամկետային զինծառայողների․ Ալեն Սիմոնյան

ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնին ընդառաջ ԱԺ-ում ընդունել էի մի շարք ժամկետային զինծառայողների։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Նրանց հետ հիանալի ժամանակ անցկացրինք, շրջեցինք Ազգային ժողովի շենքում, ներկայացրեցի օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ մանրամասներ և վերջում էլ միասին ճաշեցինք՝ ունենալով հետաքրքիր զրույց։

Շնորհավորելով ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ՝ մեր զինծառայողներին ցանկացա բարի ծառայություն՝ խաղաղ երկնքի տակ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել