Sputnik Արմենիայի վերլուծաբան, «5 րոպե Արմեն Դուլյանի հետ» հաղորդաշարի հեղինակ Արմեն Դուլյանը 71 տարեկան էր։
Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել։
2019 թ. հոկտեմբերից մինչ օրս Արմեն Դուլյանը հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով բարեխղճորեն կատարելով իր պարտականությունները. նրա վերջին հաղորդումը եթեր է գնացել հունվարի 24-ին։