Հունվարի 27-ին՝ ժամը 10:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում (Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց) ավտոմեքենայի գազի բալոն է պայթել. կա տուժած։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կորյունի փողոցում Chevrolet մակնիշի ավտոմեքենայում դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն․ վնասվել են հեղուկ գազի բալոնի փականը, ձևախախտվել ավտոմեքենայի բեռնախցիկը, հետևի դռները և կոտրվել ապակիները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը