Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթներ՝ Երևանից դեպի Դելի։ Սա առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև։ Այս մասին հայտնում են Armenian Airlines-ից։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղևորի համար։
Երևան – Դելի թռիչքի տևողությունը՝ 4 ժամ 40 րոպե է, հետադարձը՝ 5 ժամ. 10 րոպե։
Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Դելի՝ Շերեմետևո միջազգային օդանավակայանից Երևանով հարմարավետ տրանսֆերային թռիչքների շնորհիվ։
Armenian Airlines-ի առավելություններն են.
- Ձեռքի ուղեբեռ 1 հատ մինչև 7կգ – 55x40x20սմ. Մանրամասները՝ հղումով։
- Սակագնային զեղչ 90% զեղչ՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար
- Սակագնային զեղչ 15% զեղչ՝ 2-ից 12 տարեկան երեխաների համար
- Նախքան մեկնումը տոմսը փոխանակելու և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն
Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում, տոմսարկղերում:
Նշենք, որ այս տարի նախատեսվում են մի շարք նոր այլ ուղղություններ։