Բեռնատարը կողաշրջվել է, վարորդը՝ տեղում մահացել․ ՃՏՊ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Հունվարի 27-ին՝ ժամը 08:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. hայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Խ․) և Mercedes-Benz մակնիշի բեռնատարը (վարորդ` Կ. Ն․) և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս․ Mercedes-Benz մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Mercedes-Benz մակնիշի բեռնատարի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և իրականացրել Toyota մակնիշի ավտոմեքենայի հովացման աշխատանքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել