Ինչպե՞ս կազդեն Իսրայել-Իրան և Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունների սցենարները Հայաստանի վրա․ ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

Իսրայել-Իրան հակամարտության ընթացիկ բովանդակությունը, դրսևորման ձևերի փոփոխություններն ու խորացմանը նպաստող պայմանները 2025 թվականին Հայաստանի համար կշարունակեն գեներացնել անվտանգային, տնտեսական ու լոգիստիկ խնդիրներ։

Իրանի միջուկային ծրագրի զսպմանն ու հակազդմանը միտված տարբեր դերակատարների գործողությունները՝ տնտեսական պատժամիջոցներից մինչև թիրախային ռազմական հարվածներ, Հարավային Կովկասում կարող են ձևավորել առավել բարդ անվտանգային իրավիճակ։

Այս մասին նշված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցում` ՀՀ արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ։

Ռուսաստան-Ուկրաինա․ 2025 թվականին ռուս-ուկրաինական հակամարտությունում ցանկացած սցենարով զարգացում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։ Այդ ազդեցության հնարավոր գործոններ են թե տարածաշրջանային դերակատարների հնարավոր ազատվող ռեսուրսների հանգամանքը և թե «ուժերի բևեռների» միջև Հարավային Կովկասում մրցակցության կամ փոխհակազդման գործողությունների ինտենսիվացումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել