ՀՀ-ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի եղել, քան հենց Սփյուռքից․ մենք այսօր Սփյուռքը կորցնում ենք․ վարչապետ

Սփյուռքից ավելի մեծ արտագաղթ կա, քան ՀՀ-ից։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հրապարակած տեսանյութում։

«Սփյուռքից արտագաղթը այն է, երբ որ մարդ, լինելով ծագումով հայ, հայերեն չի խոսում, հայերեն չի կարդում, ավանդույթով չի ապրում և մի X պահի, թեկուզ ազգանունը չի փոխում, բայց իրեն չի ասոցացնում հայ ազգի հետ։ ՀՀ-ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի եղել, քան հենց Սփյուռքից։ Մենք այսօր Սփյուռքը կորցնում ենք, և այն փրկելու միակ տարբերակը ՀՀ-ն է, և մարդու ասոցացումը ՀՀ-ի հետ՝ որպես հայրենիքի»,-նշել է նա։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել