Հունվարի 22-24-ը ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, հայտնում են փրկարար ծառայությունից։
Մասնավորապես՝ Հրազդան, Մարտունի, Սևան, Վեդի քաղաքներում, Դդմաշեն, Ֆյունիկ, Ալագյազ գյուղերում , Երևան-Սևան և Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 39 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։