Խորհրդարանական հաջորդ նստաշրջանում կքննարկվի ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։
Այս մասին Iravaban.net-ին հայտնել է խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
«Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, ամենայն հավանականությամբ, կներառվի խորհրդարանի օրակարգ փետրվարի 11-14-ի նստաշրջանի ընթացքում»,-նշեց նա։