Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ է նշանակվել Սարգիս Արմենակյանը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 23-ի հրամանագրում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունվարի 20-ի ԲԴԽ-6-Ո-9 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սարգիս ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»: