«Մինչև երեկ չէ առաջին օրը վերջին կոպեկը Դուք պետք ա հայտարարագրեիք»․ Գեղամ Մանուկյանը՝ վարչապետին

«Մինչև երեկ չէ առաջին օրը վերջին կոպեկը Դուք պետք ա հայտարարագրեիք։ Երեկ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ նախորդ օրը որոշում է ստորագրել, որ սահմանվի 300,000-ի նիշ, բայց երբ որ դրանից 2 օր առաջ եմ լրացրել, պետք է լրացնեի ինչպես շատերը։

Իրականում այս բոլոր քայլերը, որ իշխանությունն անում է՝ այս աթոռի համար է։ Տեսան, որ դժգոհություն կա՝ սահմանաչափ դրեցին, տեսան՝ տրանսպորտի գնից դժգոհություն կա, էսօր Ավինյանը նախաձեռնություն է անում, և այսպես ամեն քայլափոխին»,-այս մասին ասյօր՝ հունվարի 22-ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Գեղամ Մանուկյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ խոսել է ՊԵԿ նախագահի հետ, և վերջինս հայտնել է, որ սխալվել է․ «Ասացի, որ վերնագիրը տարընթերցման տեղիք է տալիս, թող վերաձևակերպեն էնպես, որ ավելի հասկանալի լինի։ Պարոն Ավետիսյանը հայտարարագիրը տվեց, կարդացի, տեսա, որ մարդու ասածի մեջ շատ ծանրակշիռ փաստարկ կա։ Հնարավոր է՝ ՊԵԿ նախագահը վաղը հրաման ստորագրի»։

Վարչապետը հավելեց, որ ամեն ինչ կստուգեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել