«Հովիկ Աղազարյանի sms-ների ամբողջ բովանդակությանը ծանոթ եք, բա Սիրունյանի բաց հրապարակումներին ծանո՞թ չեք։ Դուք չգիտեի՞ք՝ ում էիք բերում և ԲԴԽ անդամ առաջարկում»,-այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում վարչապետին հարց ուղղեց Ագնեսա Խամոյանը։
Ագնեսա Խամոյանը կասկածի տակ դրեց Սիրունյանի չեզոքությունը՝ նրա՝ ՔՊ-ական լինելու հիմքով, և հայտնեց, որ նա չէր կարողանա ապահովել դատավորների անկախությունը։
«Տիկին Խամոյան, ես ազդարարեցի ՀՀ-ում հակակշիռների և փոխզսպումների գործունեությունը, ինչի՞ց եք դժգոհ։ Դուք ուզում եք ասել, որ կարո՞ղ ա այնքան էլ լավ թեկնածու չէինք ընտրել։ Մենք որոշում ենք կայացրել, այդ որոշումը հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմներով անցել, ֆիլտրվել է, և թեկնածուն որոշել է ինքնաբացարկ հայտնել»,-պատասխանեց վարչապետը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից։