Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Բաքվում Արցախի նախկին ղեկավարների «դատավարության» գործընթացին, Ադրբեջանում հայ գերիների խնդրին․ «Ես, իհարկե, կարող եմ ասել, որ այն տեղեկությունները, որոնք մենք իմացանք, և այն տեսարանները, որ տեսանք՝ մտահոգիչ են, բայց պիտի արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին մոտենում ենք առաջին հերթին չվնասելու տրամաբանությամբ։
Մեր դիվանագիտական շփումներում, մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է, և մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի հասնենք արդյունքի։ Էլի եմ ասում՝ այստեղ մեր խնդիրը առաջին հերթին չվնասելն է, և արդյունքին միտված աշխատանք իրականացնելը»։
Վարչապետը նշեց, որ կարող է հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, սակայն դրանց ազդեցությունն ու հետևանքներնը «այդ մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա։ Դա՞ եք ուզում, ես չեմ ուզում»։
Մանրամասները՝ տեսանյութում։