ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարց ուղղեց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանին։
Պատգամավորը հայտնեց, որ օրեր առաջ հանդիպել է քաղաքացիների հետ, և այնտեղ կային նաև պոլիկլինիկայի աշխատակիցներ․ «Նրանք ասել էին, որ աշխատավարձը ցածր է, կուզենայինք իմանալ՝ ինչ վիճակ է։
Եվ երկրորդ, քաղաքացու բուժման թվաքանակով իրենց վարձատրությունը շատ դժվարություններ է առաջացնում իրենց մոտ, և ես գիտեմ՝ երբ որ այդ համակարգը դպրոց մտցվեց, դա դպրոցում ինչ կոռուպցիոն ռիսկեր առաջացրեց։ Մենք գիտենք, որ դպրոցներում դուրս ենք եկել աշակերտի քանակությամբ վարձատրվելու սիստեմից, բայց Առողջապահության նախարարությունը դեռևս այդ ոլորտում աշխատող մարդկանց վարձատրությունը պահում է այդ վիճակում»։
Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ պատասխան ստանալու համար Ասլանյանը պետք է նախարարին գրավոր հարցում ուղարկի։
Մանրամասները՝ տեսանյութում։