«Մի ժամանակ պարզվեց, որ մարդկանց մոտ լուր ա հայտնվել՝ եթե դու ընտանիքի անդամից ընտանիքի անդամին փոխանցում ես անում մինչև 300 հազար դրամը, դա հարկվելու է, նման բան չկա, ուզում ա տարին 800 անգամ փոխանցում արած լինի, չի հայտարարագրվում, դրանից ավելը հայտարարագրվում ա, չի հարկվում։
Ընտանիքի անդամ չէ, ընկերն ընկերոջը ինչ-որ նպատակի համար գումար է փոխանցում, դա կոչվում է տրանսֆեր։
Մարդը ստանում ա ընտանեկան անապահովության նպաստ՝ 25 կամ 30 հազար դրամ, մեկ էլ պարզվում ա՝ ինքը ամիսը ստանում ա 300 հազար դոլար տրանսֆեր, մենք պիտի գնանք, ասենք՝ էս ի՞նչ տրանսֆեր ա, այսինքն՝ մենք մարդուն նպաստը տալիս ենք էն կանխավարկածով, որ ինքը հացի փող չունի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։