«Դավոսի համաժողովին չեմ մեկնել՝ ԱԺ հարցուպատասխանին մասնակցելու համար»․ Փաշինյան

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին, որին դեռ երեկ ժամանել էր Ալիևը։

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը համաժողովին իր մասնակցության հարցին ի պատասխան հետևյալը հայտնեց․ «Դավոսի համաժողովը երկուշաբթի օրն է սկսվել, բայց ես չեմ մեկնել՝ ԱԺ հարցուպատասխանին մասնակցելու համար։ Այնտեղ նախատեսված է իմ մասնակցությունը պանելային քննարկումներին, և կունենամ մի շարք հանդիպումներ։

Միջազգային գործընկերների հետ կքննարկենք մեր ընդհանուր հարցերը, հանդիպում կունենամ նաև շվեցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը դեռևս հաստատման կարիք ունի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել