Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրման համընդհանուր համակարգի նպատակի ու դրա վերաբերյալ հաճախ տրվող հարցերին հետևյալ կերպ արձագանքեց։
«Հայտարարագրման համընդհանուր համակարգը կարևոր է ապապետությունից պետություն անցման տրամաբանության մեջ, այդ թվում այն նպատակ ունի ամբողջացնել հակակոռուպցիոն պայքարի ու կոռուպցիայի կանխարգելման շղթան, որովհետև Դուք գիտեք՝ կոռուպցիան չի պարփակվում միայն բարձրաստիճան կամ ոչ բարձրաստիճան պաշտոնյաներով, իմիջիայլոց կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգի մեջ չեն մտնում, ավելին՝ կան հայտարարագրվող պաշտոնյաների ընտանիքի անդամներ, որոնք համակարգի մեջ չեն մտնում։
․․․Մենք ոչ մեկին չենք ուզում վատություն անել, բայց ուզում ենք նրանցից, ովքեր չունեն էդ փողերի կարիքը, էդ փողերը վերահասցեագրվեն նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը։
Մենք ուզում ենք՝ մեր երկրի քաղաքացիները իրենց ընտանիքի անդամների կրթության և առողջապահության վրա ավելի շատ գումար ծախսեն, ասում ենք՝ եթե դուք էդ ուղղությամբ գումար ծախսեք, մենք եկամտային հարկից ետ վերադարձ կիրականացնենք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։