Պաշտպանության նախարարությունը գարնանը վարժական հավաքներ հայտարարելու մասին նախագիծ է ներկայացրել։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2025թ. ապրիլի 1-ից մինչև մայիսի 13-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն 2025 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ»,-նշվում է հիմնավորման մեջ: