Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 21-ին աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։