Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել. Պետրոս Պետրոսյան

Սիրելի՛ ընկերներ,  շուրջ 17 տարվա ծառայությունից հետո՝ այսօր, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։

Այս մասին հայտնում է Պետրոս Պետրոսյանը, որը 20024-ի հունվարի  նշանակվել է ՔԿ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ։

«Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել Հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ եւ այսուհետ այդ կերպ ծառայել ժողովրդիս ու պետությանս։

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ղեկավարներիս, որոնք երբեւէ հավատացել եւ վստահել են ինձ։

Շնորհակալություն բոլոր ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, եւ որոնց հետ անցել ենք բարդ, դժվար, տեղ-տեղ վտանգավոր, բայց միեւնույն ժամանակ պատվաբեր ճանապարհ։

Աստված պահապան մեր Հայրենիքին…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել