Ժաուտիկովյան Միջազգային Օլիմպիադայից Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի թիմը վերադառնում է 1 բրոնզե մեդալով, 3 գովասնագրով և 1 ոսկե մարզչական մեդալով․ Գոռ Վարդանյան

Ուրախությամբ հայտնում եմ, որ Ժաուտիկովյան Միջազգային Օլիմպիադայից Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի թիմը վերադառնում է
1 բրոնզե մեդալով, 3 գովասնագրով և 1 ոսկե մարզչական մեդալով: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 4 աշակերտից կազմված թիմը, Հովսեփ Կարապետյանի ղեկավարությամբ, մասնակցել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադային, որին մասնակցել են 15 երկրների ավելի քան 600 ներկայացուցիչներ:

Մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանը արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Պետրոսյանը, Գառնիկ Գավալջյանը և Հայկ Հակոբյանը՝ գովասանագրերի:

Ֆիզիկայի օլիմպիական թիմի ղեկավար Հովսեփ Կարապետյանը պարգևատրվել է ոսկե մեդալով՝ միջազգային ուսուցիչների և մարզիչների օլիմպիադայի մարզիչների լիգայում գրանցած հաջողության համար»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել