Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգևատրել պատգամավոր Կնյազ Հասանովին։
«Այցելեցի գործընկերոջս` ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովի տուն, ով նոր-նոր է կազդուրվում ծանր վիրահատությունից հետո։
Շնորհավորելով ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ` պարոն Հասանովին պարգևատրեցի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով»,-նշել է նա։
