Վահե Ենգիբարյանը նշանակվել է ՔԿ որակավորման հանձնաժողովի անդամ

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 17-ին հրաման է ստորագրել, որով Վահե Ենգիբարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամ։

Հրամանում ասվում է․

«1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավար, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վաստակավոր իրավաբան Վահե Գուրգենի Ենգիբարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամ՝ երեք տարի ժամկետով:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահին և անդամներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետին»:

Նշենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը 2022 թվականի դեկտեմբերի 20-ին հրամանագիր է ստորագրել, որով Վահե Ենգիբարյանին վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում է շնորհվել։

Կարդացեք նաև՝ Փորձագիտական կառույցների լավ աշխատանքը կարող է աննախադեպ բարձր մակարդակի հասցնել քրեական արդարադատության արդյունավետության գործակիցը ՀՀ-ում․ Վահե Ենգիբարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել