«Կատարելու եմ ամեն բան՝ պահպանելու մեր համայնքի արժեքներն ու մշակույթը»․ Լյուդվիգ Գյուլնազարյան

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի որոշմամբ նշանակվել եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այս մասին հայտնում է Լյուդվիգ Գյուլնազարյանը։

«Փարաքար համայնքի իմ շատ սիրելի´ բնակիչներ,

Սիրով հայտնում եմ Ձեզ, որ այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի որոշմամբ նշանակվել եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Սա մեծ պատասխանատվություն և պատվաբեր առաքելություն է, որը լի է նոր հնարավորություններով ու մարտահրավերներով:

Հարգելի՛ բնակիչներ, ես պատրաստ եմ բոլորիդ հետ աշխատել բաց, անկեղծ և համագործակցության սկզբունքով, որտեղ իմ նպատակը կլինի լսել ձեր խնդիրները, կարծիքներն ու առաջարկությունները և դրանք բխեցնել մեր համատեղ աշխատանքի հիմքում։

Ես երաշխավորում եմ, որ միասին, առաջնահերթությամբ ու պատասխանատվությամբ, փոխադարձ հարգանքի և աջակցման ներքո, մենք կկարողանանք լուծել բոլոր խնդիրները և բարելավել մեր համայնքի կյանքը։

Կատարելու եմ ամեն բան՝ պահպանելու մեր համայնքի արժեքներն ու մշակույթը, ինչպես նաև ապահովելու դրա կայուն զարգացմանը նպաստող նոր ծրագրեր ու նախաձեռնություններ։

Մենք միասին պետք է միտված լինենք մեր համայնքի առաջընթացին, համագործակցության ոգով աշխատենք բոլորի բարօրության համար՝ ապահովելով թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական առաջընթաց։ Մեր յուրաքանչյուր բնակիչ պետք է զգա, որ համայնքի զարգացումն և բարեկեցությունը կախված է հենց իրենից։ Ես վստահ եմ, որ միասին կարող ենք հասնել այն նպատակներին, որոնք մեր համայնքը կդարձնեն ավելի հզոր, ապահով ու բարեկեցիկ։

Կրկին անգամ շնորհակալ եմ բոլորիդ աջակցության ու վստահության համար։

Հարգանքով՝ Լյուդվիգ Գյուլնազարյան»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լյուդվիգ Գյուլնազարյան պաշտոնից հրաժարական էր տվել 2024 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում կատարված սպանության դեպքից հետո։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ՔՊ-ական ղեկավարն այդ ժամանակ գտնվել է դեպքի վայրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել